Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը վիրահատվել է:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Գասպարյանը մանրամասնեց, որ աշխարհի գավաթի խաղարկությունում ժամանակ վնասվածք է ստացել:
«Վիրահատության եմ ենթարկվել, քանի որ աշխարհի գավաթի խաղարկությունում վնասվածք էի ստացել: Վիրահատել ենք խաչաձև կապաններս, մենիսկս: Վնասված էր նաև ազդրիս մկանը»,-ասել է նա:
Սամվել Գասպարյանը Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է, եռակի արծաթե մեդալակիր, ինչպես նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալ ունի: