
Չինաստանը պատրաստ է ամրապնդել քաղաքական փոխվստահությունը և խորացնել պրագմատիկ համագործակցությունը իսլամական երկրների հետ, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Չինաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը իսլամական երկրների հետ՝ պահպանելու ավանդական բարեկամությունը, ամրապնդելու քաղաքական փոխվստահությունը, խորացնելու պրագմատիկ համագործակցությունը և ընդլայնելու հումանիտար փոխանակումները», – գրել է Սի Ծինփինը Իսլամական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովին ուղղված իր ուղերձում։
Չինաստանի ղեկավարը նշել է, որ վերջին տարիներին Չինաստանը և իսլամական երկրները միմյանց աջակցել են հիմնական շահերին և լուրջ մտահոգություններին առնչվող հարցերում, դրական արդյունքների են հասել պրագմատիկ համագործակցության մեջ և շարունակաբար բարելավել բարեկամական հարաբերությունները՝ ստեղծելով Հարավ-Հարավ համագործակցության մոդել։