
Տավուշում արդեն տեւական ժամանակ է՝ լարված իրավիճակ է:
Քաղաքացիները Կիրանց գյուղում փակել են ճանապարհը ու պահանջում են կասեցնել սահմանազատման գործընթացը, քանի որ մտահոգություններ ունեն՝ դրա հետեւանքով իրենց բնակարաններն ու դաշտերը հնարավոր է անցեն թշնամու վերահսկողության տակ:
Քաղաքացիների այս պայքարն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
ArmLur.am-ը հարցում է իրականացրել Մասիս քաղաքում՝ պարզելու՝ թե ի՞նչ դիրքորոշում նրանք ունեն Տավուշում տեղի ունեցողող իրադարձությունների վերաբերյալ:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան