Ի՞նչ որոշում է կայացրել ԿԳՄՍ նախարարությունը «Գոյ» թատրոնի մասով. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գոյ թատրոնը ապրիլի 3-ին ՀՀ վարչապետին և ԿԳՄՍՆ-ին գրություններ էր ուղարկել, որոնց պատասխաններն արդեն ստացել են։ Ուղղված գրությամբ թատրոնը պահանջում էր իր իսկ տարածքում ազատ ստեղծագործելու իրավունքը՝ չմիացվելով այլ թատրոնի։

Ուղարկված գրությանը նախարարությունից պատասխանել են.
«Տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը առարկություն չունի, որ նախկինում գործող «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ կենտրոն» ՊՈԱԿ-ի թատերախումբը (ասյուհետ՝ Թատերախումբ) կարող է դառնալ մասնավոր թատրոն և գործել այդ հիմունքներով։ Թատերախմբի գրության մեջ նշված տարածքը գործունեության համար տրամադրելու հարցը կարող է դիտարկվել գործող ընթացակարգերին՝ համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N914 որոշմամբ սահմանված պահանջների։ Միարժամանակ տեղեկացնում ենք, որ ներկայում քննարկվում է պետության մեծամասնաբար թատրոններին աջակցություն տրամադրելու վերաբերյալ կարգ մշակելու հարցը»։

Հիշեցնենք, որ նախարարության կողմից կար որոշում, ըստ որի «Գոյ» թատրոնը վերամիավորվելու էր «Սունդուկյան» թատրոնին, ինչի պատճառով էլ «Գոյ» թատրոնի անձնակազմը ակցիաներ իրականացրեց և նստացույց սկսեց։

Աննա Սրապիոնյան




Լրահոս