
Մոսկվայից երկու զբոսաշրջիկներ մոլորվել են Էլբրուս լեռան վրա։ Այս մասին հայտնում է Կաբարդինո-Բալկարիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Մայիսի 4-ին հաղորդագրություն է ստացվել, որ Էլբրուս լեռան 5000 մետր բարձրության վրա կորել է երկու հոգուց բաղկացած չգրանցված խումբ։
Որոնողափրկարարական աշխատանքների են դուրս եկել Էլբրուս բարձրլեռնային ջոկատի փրկարարները և «Լիդեր» դաշնային պետական հիմնարկի փրկարարները։