
WhatsApp-ի հանրահայտ մեսենջերը կունենա նոր գործառույթ, որը թույլ է տալիս մեդիա ֆայլեր դիտելիս արձագանքել։ Այս մասին հայտնում է WhatsApp պորտալը։
Նշվում է, որ Android օպերացիոն համակարգով սարքերի համար նախատեսված հավելվածի բետա տարբերակում հայտնաբերվել է տարբերակ, որը թույլ է տալիս օգտատիրոջը արձագանքներ տեղադրել լուսանկարի կամ տեսանյութի վրա՝ առանց դիտման էկրանից դուրս գալու։
Պորտալի ծրագրավորողների կարծիքով՝ այս ֆունկցիան խնայում է օգտատերերի ժամանակը և հավելվածն ավելի հարմար է դարձնում նրանց համար։ Հաղորդվում է, որ նոր գործառույթով տարբերակը մոտ ապագայում հասանելի կլինի ավելի շատ մարդկանց։