Մասնագետը նշել է՝ որն է ամենավնասակար բանջարեղենը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ գաստրոէնտերոլագ Դարյա Ուտյումովայի բանջարեղենի բոլոր տեսակներից ամենավնասակարը կարտոֆիլն է, գրում է gazeta.ru-ն։

«Դրա բոլոր տեսակներն ունեն բարձր գլիկեմիկ ինդեքս՝ գործակից, որը ցույց է տալիս մթերքի մեջ պարունակվող ածխաջրերի՝ օրգանիզմի կողմից յուրացվելու և գլյուկոզայի վերածվելու արագությունը: Այսինքն՝ կարտոֆիլ ուտելը կարող է հանգեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ բարձրացման, ինչը բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա»,- նշել է մասնագետը։

Նրա խոսքով՝ դա հրահրում է ենթաստամոքսային գեղձին լրացուցիչ ինսուլին արտադրել շաքարի մակարդակը նվազեցնելու համար, ինչպես նաև խթանում է ճարպերի կուտակման գործընթացը։ Սա է պատճառը, որ շաքարային դիաբետով հիվանդներին կամ ավելորդ քաշ ունեցողներին խորհուրդ է տրվում սահմանափակել կարտոֆիլի գործածությունը։

«Հարկ է նշել, որ գլիկեմիկ ինդեքսը հաշվարկվում է առանձին վերցված սննդի հիման վրա և կարող է տարբեր լինել՝ կախված դրա պատրաստման եղանակից: Այսպիսով, օրինակ, կարտոֆիլի խյուսի դեպքում այն ավելի բարձր է, քան առանց կեղևազրկելու խաշված կամ ջեռոցում եփված կարտոֆիլի դեպքում»,- ընդգծեց բժիշկը։




Լրահոս