Երևանի Էրեբունի վարչական շրջանի Քրիստափոր փողոցի բնակիչներն ArmLur.am-ին ահազանգում են․ նրանց խոսքով՝ վնասվել է կոյուղին։
«Արդեն 1 օր է՝ կոյուղին տրաքել է ու սաղ կեղտոտ ջուրը լցվել է ամբողջ փողոցով մեկ, էլ չասեմ հոտը։ Շատ ահավոր վիճակ է, չգիտենք՝ ինչ անենք։ Փողոցի սկզբից մինչև վերջը ջուրը հոսում է, դե էդ էլ երկար փողոց ա, ամբողջը ահավոր վիճակ է։ Տանից դուրս գալ չի լինում։ Լավ ա գոնե էս փողոցի մեջտեղի հատվածում չվնասված կոյուղատար կա, չնայած դա էլ չփրկեց»։
Բնակչի խոսքով՝ արդեն 1 օր կլինի, ինչ այդ վիճակն է։
Էմմա Մարտիրոսյան