ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչը ժամանել է Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 5-ին քառօրյա այցով ժամանել է Հայաստան։

ՄԱԶԾ Հայաստանի գրասենյակից տեղեկացնում են, որ Իվանա Ժիվկովիչի այցի նպատակն է քննարկել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանի կառավարության հետ գործընկերությունը, տեղում ծանոթանալ ՄԱԶԾ-ի հիմնական միջամտություններին, ներառյալ փախստականների ճգնաժամին արձագանքելը, ինչպես նաև դիտարկել ՄԱԶԾ-ի զարգացման օրակարգը և հիմնական առաջնահերթությունները միջազգային և ազգային գործընկերների հետ:

«Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի ընկերակցությամբ, նա կհանդիպի Ազգային ժողովի նախագահի հետ՝ մեկնարկելու Հայաստանում խորհրդարանական ժողովրդավարության վերաբերյալ նոր ծրագիրը, ինչպես նաև կհանդիպի ՀՀ փոխվարչապետի և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ։ Նա նաև քննարկումներ կունենա ՄԱԿ-ի երկրի թիմի, դիվանագիտական կորպուսի, զարգացման գործընկերների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Իվանա Ժիվկովիչը կայցելի ՄԱԶԾ-ի ծրագրեր Գեղարքունիքի, Տավուշի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում և կհանդիպի շահառուների հետ։

Իվանա Ժիվկովիչը ստանձնել է իր պարտականությունները 2022 թվականի սեպտեմբերին: Մինչև նշանակումը, նա աշխատել է Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության Տնտեսական հարցերի և զարգացման համագործակցության գլխավոր տնօրեն: Նա միջազգային տնտեսագիտության մագիստրոսի և տնտեսագիտության բակալավրի աստիճան է ստացել Զագրեբի համալսարանում:»,- ասվում է հաղորդագրության մեջ:




Լրահոս