
ԱՄՆ-ում սկսվել են նոր հեռահար հրթիռի՝ «Long Range Attack Missile» (LRAM) թռիչքային փորձարկումները։ Այս մասին գրում է The War Zone (TWZ) ամսագիրը։
Հրատարակության տվյալներով՝ նոր հրթիռը հիմնված է ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինանոցից անհայտ մոդելի վրա։ Այն թույլ կտա խոցել շարժվող թիրախները ցամաքի և ջրի վրա գրեթե 280 կմ հեռավորության վրա։
Ներկայումս AH-1Z Viper ուղղաթիռները համալրված են AGM-114 Hellfire օդ-երկիր հրթիռներով՝ մոտ 11 կմ հեռահարությամբ և AGM-179 Joint Air-to-Ground հրթիռներով՝ մինչև 8 կմ հեռահարությամբ։
Նշվում է, որ հրթիռի առաջին մարտական արձակումը նախատեսված է 2025 թվականին։