ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ովքեր են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որն իր քայլերթը սկսել էր մայիսի 4-ին Կիրանցից, այսօր քայլերթը սկսում է Սևանի թերակղզուց ժամը 11։00-ին։

Թեզերը և կարծիքները շատ են, թե ով է իրականում այս շարժման առաջնորդը։ Բագրատ Սրբազանը այդ խոսույթներին վերջ տալու համար երեկ ուղիղ եթերում հայտարարեց, որ այս շարժման առաջնորդներն են ինքը՝ Բագրատ Սրբազանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։

Վերհիշենք, ով է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Բագրատ Սրբազանը ծնվել է Հայաստանում՝ Գյումրիում 1971 թվականին և 1994 թվականին ավարտել Գևորգյան հոգևոր ճեմարանը, ապա ուսումը շարունակել Մեծ Բրիտանիայում՝ ավարտելով Լիդձի համալսարանն ու բակալավրի աստիճան ստանալով Մըրֆիլդի Սուրբ Հարության աստվածաբանական քոլեջից: 2002-ից 2003 թվականներին եղել Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահը, իսկ 2003-ից 2013 թվականներին Կանադայի հայոց թեմի առաջնորդը: 2015 թվականից առաջնորդում է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմը և 2017 թվականից անդամակցում Գերագույն հոգևոր խորհրդին:

Հաջորդ առաջնորդը ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն է, ով մասնագիտությամբ պատմաբան է, 2005թ. ավարտել է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի պատմության ֆակուլտետը: 2007թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2006-2013թթ. աշխատել է «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ Արմավիրի մասնաճյուղի տնօրեն: 2012-2022թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:
2022թ. հոկտեմբերի 14-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Մյուս առաջնորդը քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն է, ով սեփական նախաձեռնությամբ Տավուշի գյուղերի մասին խոսակցություններից անմիջապես հետո տեղափոխվեց Տավուշ և բնակություն հաստատեց այնտեղ։

2004-2008 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, ստացել թենիսի մարզիչ մանկավարժի որակավորում։ 2009-2013 թվականներին սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարման ֆակուլտետում։ 2011-2013 թվականներին սովորել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում Քաղաքական կառավարում և վերլուծություն բաժնում և ստացել Քաղաքագիտության մագիստրոսի կոչում։ 2013-2016 թվականներին սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, Պետական և մունիցիպալ կառավարում բաժնում և ստացել է մագիստրոսի կոչում։ Ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտուրան, գիտական հետազոտության թեման՝ «Քաղաքական էլիտայի կերպափոխման հիմնախնդիրները ՀՀ-ում»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Էմմա Միքայելյան




Լրահոս