ՖՈՏՈ. «Առանց այդ արժեքների իմաստ չի ունենա մեր գոյությունը». Սերգեյ Խաչատրյան՝ Հայաստանի այսօրվա իրականության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած համերդի ընթացքում աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Խաչատրյանը, ով հանդես էր գալիս Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, հանդես եկել՝ անդրադառնալով Հայաստանում տիրող իրավիճակին:

«Այս դժվար օրերին, որ մենք հիմա ապրում ենք, սա դառնում է էլ ավելի կարևոր։ Դա մի գործ է, որը գալիս է մեր պատմական Հայաստանից։ Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից։ Ես կարծում եմ, որ այդպիսով իմաստ չի ունենա ընդհանրապես գոյատևել որպես հայ, որովհետև առանց մեր պատմության, և առանց պատմական թե´ Հայաստանի, թե´ մշակույթի, որն, ինձ թվում է, կարելի է նույնականացնել… Առանց այդ արժեքների ես, համենայնդեպս, իմաստ չեմ տեսնի ապրելու և ստեղծագործելու », – մասնավորապես նշել է երաժիշտը:

Հուրի Բաղդասարյան




Լրահոս