ՖՈՏՈ. Ռուսաստանը ԱՄՆ-ին «կապող» 4 կիլոմետրանոց ճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ. Երկու բացարձակ տարբեր պետություններ, որոնք տարբեր ժամանակներում հայտնվում են միմյանց հակառակ ճամբարներում, կամ «բարեկամություն» անում:

Իրարից անսահման «հեռու» երկու պետությունները միմյանցից մոտավորապես 88 կիլոմետր հեռավորության վրա են Բերինգի նեղուցի ամենամոտ կետում:

Այնուամենայնիվ, Ալյասկայի և Ռուսաստանի միջև գտնվող ջրային տարածքում, որը հայտնի է որպես Բերինգի նեղուց, գտնվում են երկու փոքր կղզիներ, որոնք հայտնի են որպես Մեծ Դիոմեդ և Փոքր Դիոմեդ: Հետաքրքիր է, որ Մեծ Դիոմեդը պատկանում է Ռուսաստանին, իսկ Փոքր Դիոմեդը՝ ԱՄՆ-ին:

Այս երկու կղզիների միջև ընկած ջրային հատվածը ընդամենը մոտ 4 կիլոմետր լայնություն ունի և ձմռան ամիսներին սառչում է. այնպես որ ԱՄՆ-ից Ռուսաստան և հակառակը կարելի է անցնել քայլելով՝ առանց անձնագրային կետերի:

Հուրի Բաղդասարյան




Լրահոս