Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը հաճախ է անդրադառնում ՀՀ հանրային կառավարման մարմինների կողմից կատարած գնումներին։

Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում հայտնվեց ոչ թե թանկարժեքության կամ մատակարարող ընկերության պատճառով, այլ, գուցե, զավեշտալի լինելու հանգամանքով պայմանավորված:

Էկոնոմիկայի նախարարությունը գնել է նկարազարդ տիկնիկ և նկարազարդ կավ։

Պայմանագիրը, որտեղ հաճախ նշվում է գնման նպատակը, կցված չէ ու պարզ չէ, թե նախարարության որ կարիքների համար է գնումն արվել:
Հարկ է նշել նաև՝ եթե սա նվեր լիներ, ապա օրենքով արգելված կլիներ։ Ինչպես, օրինակ, 2010 թվականին, երբ ՊԵԿ-ը Ամանորին իր աշխատակիցներին ժամացույցներ էր նվիրել, ընդ որում՝ յուրաքանչյունը 1 մլն դրամ արժողությամբ։

Կամ, ինչպես օրինակ, ներքին գործերի նախարարության դեպքում. նախարարությունը 89 թանկարժեք ժամացույց էր գնել, որի 45-ից յուրաքանչյուրն արժե 114 հազար 540 դրամ, իսկ 44-ից յուրաքանչյուրը` 128 հազար դրամ։ Ժամացույցների համար ընդհանուր վճարվել է 10 մլն 786 հազար դրամ։

Նկարագրությունից տեղեկանում ենք, որ ժամացույցները նախատեսված են՝ իբրև պարգև տալու համար:

Հարկ է նշել, որ նման պարգևատրում ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում, իսկ ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 22-ին հաստատված՝ Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ ստացված նվերների հաշվառման, հանձնման և գնահատման, նվերների հաշվառման ռեեստրի վարման և ներկայացված տվյալներում փոփոխությունների կատարման, նվերների ընդունման և սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ»տեղեկությունների տրամադրման կարգերը, ինչպես նաև ռեեստրում լրացման և հրապարակման ենթակա տվյալների ցանկերը սահմանելու մասին որոշման, նաև նույն որոշման մեջ ներառված կարգի համաձայն՝ նշված նվերների օրինակները չկան օրենքում, ըստ այդմ՝ անթույլատրելի են»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս