Պետք է պարզվի ում մեղավորությամբ է տեղի ունեցել դեպքը․ քաղաքապետարանը՝ քամու, անձրևի հետևանքով քաղաքացիների վնասների փոխհատուցման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր, ինչ Հայաստանում ամպամած, անձրևոտ եղանակ է: Մայիսի 3-ի և 4-ի հորդարատ անձրևի և քամու հետևանքով վնասվել է բազում մարդկանց տանիքները և շինությունները: Շատ մարդիկ չգիտեն, արդյոք ու՞մ պետք է դիմել փոխհատուցում ստանալու համար:

ArmLur.am-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հետ՝ հասկանալու համար ու՞մ պետք է դիմեն քաղաքացիները փոխհատուցում ստանալու համար.

«Եթե խոսքը վերաբերվում է տանիքից ջուր կաթալուն, դա համատիրության տիրույթում է ամբողջապես գտնվում, այդ հարցով կարող են համատիրություն դիմեն: Եթե օրինակ ծառի տապալման հետևանքով մեքենա է վնասվել, իրենք կարող են դիմել Քաղաքապետարան»:
Քաղաքապետարանին դիմած քաղաքացիները պետք է ունենան ֆիքսված պահ՝ ֆոտոներ, վիդեոներ և համապատասխան դիմումով դիմեն Երևանի քաղաքապետարան: Այդ գործին ընթացք պետք է տրվի, փորձաքննություն կատարվի, պետք է պարզվի ում մեղավորությամբ է տեղի ունեցել դեպքը, բնական ինչ-որ աղետի հետևանքով է եղել, թե պայմանական X ծառը պիտի հատվեր, որը որ չի հատվել դրան հետևանքով է վնասվել:

«Այնպես չի, որ պետք է բերեն միայն լուսանկարը ցույց տան ծառը ընկել է, մեքենան վնասվել, Քաղաքապետարանը փոխհատուցի: Որոշակի ընթացակարգ գոյություն ունի»-հավելեց Հայկ Կոստանյանը։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս