Դրանք ՔՊ-ական մեթոդներ են. Դավիթ Խաժակյանը՝ իր հանդեպ հնչող քննադատությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի փոխնախագահ Դավիթ Խաժակյանը աջակցում է Տավուշի համար իրականացվող հավաքներին: Շատերը քննադատաբար են վերաբերվում նրա այս քայլին ասելով, որ զգացել է մոտալուտ հավանական հեղափոխությունը, այդ իսկ պատճառով սկսել է աջակցել թիմին:
ArmLur.am-ը կապ հաստատեց Դավիթ Խաժակյանի հետ մեկնաբանություն ստանալու նպատակով.

«Մեզ քննադատում են իշխող ուժի ներկայացուցիչները, որովհետև համարում են, որ այն ինչ հիմա իրենք իրականացնում են, սխալ քաղաքականություն է, քննադատում են մեր այդ շաժմանը աջակցելը, որովհետև ցանկանում են, որ իշխող ուժը շարունակի իրականացնել այն գործունեությունը, որը որ իրականացնում է վերջին ժամանակահատվածում:

Մենք նույնը տեսել ենք նաև 2018 թվականի հեղափոխության ժամանակահատվածում, երբ բևեռացվում էր՝ ասվում, թե ո՞վ պետք է շարժմանը միանա, ով չպետք է միանա, այլ կերպ ասած դրանք ՔՊ-ական մեթոդներ են»:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս