Ապրիլի 29-ից մայիսի 5-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 89, դժբախտ պատահարի, քարաթափման, հիդրոդինամիկական վթարի, հեղեղման, սողանքի, ուժեղ կարկուտի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման, պայթյունի՝ 3-ական, ուժեղ քամու, որոնողափրկարարական՝ 2-ական, տեղատարափ անձրևի՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 11, օձի նկատման՝ 31, կեղծ ահազանգի՝ 6, փլուզման, թունավորման՝ 7-ական, ինքնասպանության փորձի՝ 21, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 56, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 158, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 29, հրդեհի կեղծ կանչի՝ 36, 82 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 49 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 101 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 51 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 117, զոհվել՝ 8 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 8 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները: