
Կարմրուկով հիվանդանում են հիմնականում չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք: Նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերն աճել են 27-ով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Կարմրուկը սուր վիրուսային խիստ վարակիչ անթրոպոնոզ հիվանդություն է:
Վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով:
Վիրուսի փոխանցումը աղտոտված իրերի և երրորդ անձի միջոցով բացառվում է:
Կարմրուկի դեմ պատվաստումները կատարվում են 2 դեղաչափով:
Ըստ Պատվաստումների ազգային օրացույցի` 1-ին դեղաչափը՝ 12 ամսականում, 2-րդ դեղաչափը՝ 4-6 տարեկանում»,-նշված է հաղորդագրության մեջ: