Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այնքան է անհանգստացրել իշխանություններին, որ ամեն կերպ փորձում են վարկաբեկել Սրբազանին:
ArmLur.am-ն այսօր տելեգրամյան իր ալիքում էլեկտորոնային հարցում էր կազմակերպել՝ պարզելու, թե քաղաքացիները պատրա՞ստ են միանալ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը:
Մեր հավաստի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավորներն այս հարցումը տեղադրել են իրենց ընդհանուր «չատում» ու «լցոնումներ են» անում՝ տպավորություն ստեղծելով, թե քաղաքացիները դեմ են շարժմանը: Իսկ իրականում ՔՊ-ական պատգամավորներն ու նրանց թիմակիցներնը «լցոնումներ են անում»՝ կեղծելով հարցման արդյունքները: