
Համացանցում այսօր «Սեւանի հոգեկան առողջության» կենտրոնի պաշտոնական կնիքով փաստաթուղթ է շրջանառվում, որտեղ կենտրոնը մտահոգություն է հայտնել Նիկոլ Փաշինյանի հոգեկան առողջության վերաբերյալ եւ դիմել ԱԺ՝ առաջարկելով նրան իմփիչմենթի գործընթաց սկսել:
Փաստաթուղթը ներկայացնում ենք ստորեւ՝
ArmLur.am-ը դիմեց «Սեւանի հոգեկան առողջության» կենտրոն՝ պարզելու՝ արդյո՞ք իրենց անունից տարածվող փաստաթուղթն իրական է, իրենք դիմե՞լ են ԱԺ:
Կենտրոնից մեզ փոխանցեցին, որ փաստաթուղթը կեղծ է եւ այս առնչությամբ պատրաստվում են դիմել իրավապահ մարմիններին:
«ՀՀ ԱՆ «Սևանի հոգեկան առողջության կենտրոն»-ի անունից շրջանառվում է կեղծ և հորինված մի փաստաթղթի նկար, որի հետ մեր կենտրոնը որևէ առնչություն չունի։
Հույս ունեմ, որ իրավապահ մարմինները կձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները՝ կեղծիքը բացահայտելու ուղղությամբ»,-մեզ փոխանցեց ՀՀ ԱՆ «Սևանի հոգեկան առողջության կենտրոն»-ի տնօրենի պարտականությունները կատարող Արթուր Խալաֆյանը: