Շրջանառվող լուրերի համաձայն` հավանական է, որ Սամվել Նիկոյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում ԱԺ փոխնախագահ ընտրվի ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը: Մանավանդ, որ ՀՀԿ-ն ցանկանում է այդ պաշտոնին տեսնել կին պատգամավորի: Տիկին Նաղդալյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրեն ԱԺ փոխնախագահի պաշտոնը չեն առաջարկել: «Չկա նման հարց, ընդհանրապես այդ հարցը մեզ մոտ չի քննարկվել»,-ասաց Նաղդալյանը:
ԴԵՌ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ