
Եգիպտոսում դատարանը մահվան է դատապարտել նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի 529 կողմնակիցների. գրում է BBC-ն:
Նրանց տարբեր մեղադրանքներ են առաջադրվել, այդ թվում` հարձակում ոստիկանության վրա, ոստիկանի սպանություն:
Մեղադրյալների այդ խումբը, որի կազմում են մեծ մասամբ «Մուսուլման եղբայրներ» արգելված մուսուլմանական շարժման անդամները, Մուրսիի կողմնակիցների մեծ թվի մի մասն է: Նրանց ընդհանուր թիվը կազմում է 1200 մարդ:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի իշխանություններն իսլամիստների հալածանքները սկսել են նախագահ Մուրսիին իշխանությունից հեռացնելուց հետո: «Մուսուլման եղբայրներ»-ի հազարավոր կողմնակիցներ ձերբակալվել են, հարյուրավորներ՝ զոհվել: