Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. ՌԴ նախագահի օգնական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը դե ֆակտո սառեցրել է ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցությունը, թեև դեռ ամբողջովին չի հրաժարվել դրանից:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Այնուհանդերձ, ըստ նրա, Հայաստանը չի մասնակցում զորավարժություններին և պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից։

«Զուգահեռաբար Հայաստանը ցուցադրաբար երկխոսություն է զարգացնում Արևմուտքի հետ՝ ներառյալ Եվրամիությանն անդամակցելու տարբեր տարբերակների դիտարկում։ ՆԱՏՕ-ի կապերն ակտիվացվում են»,- ասել է Ուշակովը։




Լրահոս