
2025 թվականին Գերմանիայի ԶՈՒ-ն ու Ճապոնիայի ցամաքային ինքնապաշտպանական ուժերը նախատեսում են իրենց առաջին համատեղ ցամաքային զորավարժություններն անցկացնել։
Այս մասին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
Նրա խոսքով՝ զորավարժությունները նախատեսվում է անցկացնել Ճապոնիայի տարածքում։
Գերմանիայի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչները վերջերս այցելել են Ճապոնիա՝ սկսելու առաջիկա զորավարժությունների համակարգումը։
Նախատեսվում է նաև, որ 2024 թվականի օգոստոսին ճապոնական նավահանգիստներից մեկը կմտնի գերմանական ֆրեգատը, իսկ հուլիսին գերմանական ռազմաօդային ուժերի կործանիչները կմասնակցեն Ճապոնիայի օդային ինքնապաշտպանության ուժերի հետ համատեղ վարժանքներին։