
ՔՊ խմբակցությամ պատգամավորները կգործուղվեն Ալբանիա:
ArmLur.am-ը ԱԺ-ից տեղեկանում է, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 63-րդ Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու համար՝ մայիսի 12-16-ը Տիրանա կգործուղվեն ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Սերգեյ Բագրատյանը եւ Արսեն Թորոսյանը:
Պատգամավորների գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը եւ օրապահիկը կկատարվի պետբյուջեի հաշվին, իսկ գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը: