Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով։ Պահանջվող որակավորումներին, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ (հայտարարության հրապարակման ամսաթիվ՝ 6 մայիսի, 2024 թ․)։

Փաստաթղթերը Հանրային հեռարձակողի խորհրդի աշխատակազմի ղեկավարին պետք է ներկայացվեն մինչև 2024 թվականի մայիսի 21-ը ներառյալ։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2024 թվականի հունիսի 5-ին։ Անհրաժեշտության դեպքում, նախքան մրցույթի արդյունքների ամփոփումը, Հանրային հեռարձակողի խորհուրդը կարող է մրցույթի մասնակիցների հետ անցկացնել հարցազրույց։

Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը հայտարարել է Հայաստանի Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթին մասնակցելու մասին։

Հավելենք, որփետրվարի 5–ին Գարեգին Խումարյանը հայտարարություն էր տարածել և իր վրա է վերցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սկանդալային հարցազրույցի պատասխանատվությունը և ներողություն խնդրել Հանրային ռադիոյի ունկնդիրներից։
Հանրային հեռարձակողի խորհուրդն էլ փետրվարի 6-ին հայտարարել էր, որ առաջիկայում քննության կառնի Հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանի գործողությունների համապատասխանելիությունը էթիկական և իրավական նորմերին։




Լրահոս