
Երևանում այսօր՝ մայիսի 7-ին, ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական մեծ ասուլիսը։
Ակնկալվում է, որ ամենահրատապ հարցերը կլինեն սահմանազատման գործընթացի, բարձրացող բողոքի ալիքի և սահմանամերձ Կիրանցից մեկնարկած Երևան երթին՝ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, ինչը վերածվեց Փաշինյանի քաղաքական թիմի և բարձրագույն հոգևորականության միջև հակասության բացահայտ ձևի։
Նիկոլ Փաշինյանը տեսասահիկներով (սլայդ) սկսեց ներկայացնել, թե ինչ է Հայաստանի Հանրապետությունը, որքան է նրա տարածքը, ինչ է նշանակում ինքնիշխանություն, անկախություն եւ այլն:
ArmLur.am-ը, սակայն, նկատեց, որ սլայդում Հայաստանը ներկայացնելուց հետևում Արագած սարն է։