Հայրենի իշխանություններն ամենաբաձր մակարդակով շարունակում են եկեղեցու դեմ արշավը:
Թե՛ ՔՊ-ականները, թե՛ հենց Նիկոլ Փաշինյանը ամեն առիթով հայ եկեղեցին և հոգևորականներին արատավորող ու նրանց թիրախավորող հայտարարություններ են անում:
Երեկ հերթը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանինն էր, որն ԱԺ-ից մի աղմկահարույց հայտարարություն արեց.
«Ես Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ եմ, եւ Հայ եկեղեցին լի է պարկեշտ մարդկանցով, բայց ինչ դուք անում եք,… մտնում ես եկեղեցի, մի վեդրո ջուր են լցնում մոմի տակ, որ մոմից էսքանը մնա, հալացնեն, մոմ սարքեն նորից վաճառեն: Տնտեսական հիմնարկ է դարձել: Գիտե՞ք մոմի շահույթը ինչքան է, հարյուրապատիկ շահույթով:
Ժողովրդին էշի տեղ մի դրեք, գժի տեղ մի դրեք: Մարդիկ ամեն ինչից տեղյակ են: Բոլոր գհույզերի վրա խաղացիք, Եռաբլուրի հույզի վրա էլ խաղացիք»:
ArmLur.am-ը Ալեն Սիմոնյանի այս հայտարարության վերաբերյալ դիմեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին, վերջինս էլ արձագանքեց.
«Ես որևէ եկեղեցում նման բան չեմ տեսել, վստահ եմ, որ Ալեն Սիմոնյանից ավելի շատ եմ գնում եկեղեցի, բայց նման պատկեր ես երբևէ չեմ տեսել»:
Ուշագրավ է, որ նույն Նիկոլ Փաշինյանը, որի իշխանության ներկայացուցիչներն իրար հերթ չտալով կեղծ տեղեկություններ են տարածում եկեղեցու և հոգևորականների վերաբերյալ, իշխանության գալուց հետո՝ 2018թ-ին, Ամենայն հայող կաթողիկոսի հետ սելֆի որ անում ու հպարտանում, որ այն պատմական է.
«Սա պատմական լուսանկար է: Ինչու՞:
Որովհետև սա հայոց պատմության մեջ Ամենայն հայոց կաթողիկոսի և Հայաստանի ղեկավարի առաջին սելֆին է:
Վեհափառի հետ մեկնում ենք Նյու Յորք»,-Վեհափառի հետ լուսանկարին կից գրել էր Նիկոլ Փաշինյանը:
Ք․ Մ․