ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր հրաժարականը ներկայացնելիս շնորհակալություն հայտնեց պատգամավորներին համատեղ աշխատանքի համար ու շեշտեց նաեւ խորհրդարանական ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության անունը: Իր հերթին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց Աբրահամյանին՝ մյուս կողմից հիշեցնելով, որ իրենք շատ հաճախ հակասություններ են ունեցել: Այս փոխադարձ սիրաշահումները, սակայն, ուշագրավ են մեկ այլ հանգամանքով. «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ` ե՛ւ ԲՀԿ, ե՛ւ «Ժառանգություն» խմբակցությունները, ե՛ւ մասամբ ՀՀԿ-ն՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, կիրակի օրն Իջեւանում քաղաքապետի ընտրություններում սատարել են հաղթանակ տարած ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանի թեկնածությունը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, սակայն, ասաց, որ իրենք այդ ընտրություններում չեն ունեցել թեկնածու եւ չեն սատարել որեւէ մեկին: Իսկ ընտրությունների օրն ինքն ու Անահիտ Բախշյանն Իջեւան են այցելել միայն ընտրական հանձնաժողովներում «Ժառանգության» ներկայացուցիչների աշխատանքին հետեւելու, նրանց ճնշումներից զերծ պահելու համար:
ԻՋԵՎԱՆՅԱՆ ԿՐՔԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ