Հանդիսատեսը պետք է հաղթի՝ ունենալով «Գոյ» թատրոն. Արզումանյանը մանրամասներ է հայտնել դատական նիստից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերաքննիչ դատարանում այսօր` ժամը 11։00-ին տեղի է ունեցել «Գոյ» թատրոնի դատական նիստը։

ArmLur.am-ը կապ հաստատել թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանի հետ՝ մանրամասն իմանալու, թե ի՞նչ որոշում է կայացվել դատարանում, ի՞նչ նորություններ կան։

Մեզ հետ զրույցում Արզումանյանն ասաց, որ ունեին հստակ պահանջ և նիստի ընթացքում քննվեց ու ավելի կոնկրետացավ պահանջը։

«Դատական նիստի ընթացքում այսպես ասած առաջնային քննվեց և հստակ պահանջը ավելի կոնկրետացավ և ունեինք միջնորդություն, որ պետգույքի կոմիտեին գրավեին որպես երրորդ անձ։ Դատարանը միջնորդությունը ընդունեց պետգույքի ներգրավումը, որպես երրորդ անձ գործում։ Ընդհանուր այսօրվա ողջ նիստի արդյունքում քննվում և հստակեցվում էր առարկայի բովանդակությունը՝ ինչ պահանջ է մեր կողմից դրվում և բնականաբար պատասխանող կողմն էլ ուներ իր առարկությունները կամ հարցերը բովանդակության հետ կապված։ Ընդհանուր սա էր»,-ասաց Արզումանյանը։

Սարգիս Արզումանյանը մեզ նաև հայտնեց, որ դատական նիստը հետաձգվեց և հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին։

Հետաքրքրվեցին նաև, թե ի՞նչ է կարծում Արզումանյանը` արդյո՞ք ամեն բան իրենց օգտին կլինի` ինչին ի պատասխան Արզումանյանն ասաց.

«Օգուտ ո՞ւմ։ Մենք միշտ ասում ենք, որ ամեն բան պետք է լինի հանդիսատեսի համար, «Գոյ» թատրոնի համար չէր կռիվը, այլ հանդիսատեսի համար էր կռիվը ու հանդիսատեսը բնականաբար պետք է հաղթի՝ ունենալով «Գոյ» թատրոն»։

Աննա Սրապիոնյան




Լրահոս