«Սեփականատիրոջ վրա ճնշում է գործադրվել, որպեսզի խոչընդոտ ստեղծի»․ Սուրեն Պետրոսյանը՝ Սոլակում իջևանելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բագրատ Սրբազանի խոսքով՝ տեղեկություն են ստացել, որ Սոլակ գյուղում նախօրոք ամրագրված վայրում ճնշումների պատճառով չեն թույլատրում իջևանել:

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Կոտայքի մարզի Սոլակ գյուղի համայնքապետ Ռազմիկ Պետրոսյանի հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչն է եղել արգելքի պատճառը: Նա ասաց, որ տեղյակ չէ, և չի կարող պատասխանել:

Հավաքի առաջնորդներից Սուրեն Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց.

«Ենթադրում եմ, որ իշխանությունը փորձել է խոչընդոտներ ստեղծել: Տվյալ պահին սեփականատիրոջ վրա ճնշում է գործադրվել, որպեսզի խոչընդոտ ստեղծի:
Մենք իջևանել ենք հարակից տարածքում՝ վրաններ խփվեց և այն»:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս