Առաջիկայում կընդունենք արցախցիներին բնակարանների ապահովման ծրագիրը․ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության առաջիկա նիստերից մեկում կընդունենք արցախցիներին բնակարանների ապահովման ծրագիրը։ Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, հրավիրված մամուլի ասուլին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Ստացել ենք բավականին լավ ծրագիր։ Այն ընդարձակ ծրագիր է, բայց ես ուզում եմ կարճ ներկայացնել, որովհետև ամբողջական փաթեթը հետագայում փոխվարչապետը մանրամասն նկերկայացնի։ Որոշել ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին երեք ուղղություններով աջակցել։ Առաջինը՝ տուն կառուցելու հարցում։ Երկրորդը՝ տներ ձեռք բերելու, այն մարդիկ, որոնք ունեն գործող հիպոթեքային վարկ, իհարկե որոշակի սահմանափակումներով, մենք աջակցություն կցուցաբերենք նաև նրանց, երրորդը՝ կան ընտանիքներ, կամ տարեց մարդիկ, որոնք օբյեկտիվորեն այս ծրագրերին մասնակցելու հնարավորություն չեն ունենա, իրականացնում են սոցիալական-բնակարան ապահովման ծրագիր ենք իրականացնում»,- նշեց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ 6 հոգանոց ընտանիքը հնարավորություն կունենա ստանալ 30 մլն դրամի աջակցություն․ «Դրանով կարելի է բնակարան ձեռք բերել։ Ծրագրի մեկնարկը տրվելու է անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին»։




Լրահոս