ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի կյանքից զրկվելու դեպքից 1,5 ամիս անց իրավապահները գործով դեռ փնտրում են մեկ անձի.ով է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է 2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի 17-ամյա երիտասարդն ընկերոջ հետ գտնվել է քոլեջին հարող տարածքում գործող սննդի կետի մոտ, երբ 6-7 երիտասարդներ, այդ թվում՝ 21-ամյա երիտասարդը, վազել են տուժողի ուղղությամբ: Նշված անձանցից մեկի ձեռքում փայտե մահակ է եղել, իսկ 21-ամյա երիտասարդի ձեռքին՝ դանակ։ Երիտասարդների միջև կրկին վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ 21-ամյա երիտասարդը դանակով մի քանի անգամ հարվածել է 17-ամյա երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով նա վայր է ընկել, որից հետո տղաները գետնին ընկած վիճակում շարունակել են ոտքերով հարվածներ հասցնել երիտասարդի մարմնին, իսկ 21-ամյա երիտասարդը դանակով հարվածել է նրան:

Հավաքված անձանց միջամտության արդյունքում վիճաբանությունը դադարել է: Իրավապահները հայտնաբերել են դանակահարողին եւ նրա հետ քոլեջի տարածքում տղային մահակներով ծեծի ենթարկած մյուս ենթադրյալ հանցագործներին: Դեռեւս 1,5 ամիս անց նախաքնական մարմինը հայտնել էր, որ Նախաքննական մարմնի կողմից ձեռնարկված մեծածավալ միջոցառումներով պարզվել է նաև միջադեպի ժամանակ տուժողին մահակի գործադրմամբ մարմնական վնասվածքներ հասցրած անձի ինքնությունը, ով 21-ամյա երիտասարդի մեկ այլ ընկերն է, ում նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել և հայտարարվել հետախուզում։

Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ վերջինս դեռ հայտնաբերված չէ: Ասել է, թե մահակով հարվածողին դեռ փնտրում են:

Քնար Մանուկյան




Լրահոս