Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը մասնակցելուց արևմտյան որոշ երկրների ներկայացուցիչների հրաժարվելը Մոսկվայի կողմից պատասխան քայլերի պատճառ չի լինի, լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, ես չեմ կարծում, որ սա որևէ պատասխան քայլի պատճառ է, երդմնակալությունը, առաջին հերթին, պետության ղեկավարի համար գործողություն է, որը տեղի է ունենում Սահմանադրությանը համապատասխան, իհարկե, առաջին հերթին սա Ռուսաստանի քաղաքացիների համար է, այն մարդկանց համար, ովքեր քվեարկել են իրենց նախագահի օգտին»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Նրա կարծիքով՝ «մնացած ամեն ինչ երկրորդական է կամ երրորդական»։