ՖՈՏՈ․ «Ֆլեշի» լցակայանում 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտարարություն է տարածել․

«Տեղեկացնում ենք, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում «ՖԼԵՇ» ապրանքանիշի ներքո գործունեություն ծավալող «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ՝ 00848215) պատկանող լցակայանում (հասցե՝ Նոր Նորք թաղամաս, Դավիթ Բեկի 286/3): Ստուգման արդյունքում հայտնաբերվել են չափագիտական նորմերի և կանոնների խախտումներ: Մասնավորապես, վառելիքաբաշխիչ աշտարակների ցուցանիշներն արձանագրել են թերլիցքավորում՝ 10 լիտր բենզինի փոխարեն տրվել է 9,35 լիտր:

Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության»:




Լրահոս