Այս տարվա փետրվարի 14-ին պաշտոնից ազատված ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Կամո Քոչունցը Հակակոռոպցիոն դատարանում էր:
ArmLur.am-ը գրել էր, որ Կամո Քոչունցն անցնում է քրեական գործով ու նրան մեղադրանք է առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։
Հիշեցնենք, որ 2024 փետրվարի 14-ին ՀՀ նախագահի հրամանագրով` Կամո Քոչունցն ազատվել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի և 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.
Կամո Քոչունցին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից»:
Արդյունքում,ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Երոյանին ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ նշանակելու մասին:
Քնար Մանուկյան