
Որոշ լրատվամիջոցներ այսօր տարածել են տեղեկատվություն թե իբր «Երևան պարկ»-ի աշխատակիցների նկատմամբ իրականացվում է ոչ պատշաճ մոտեցում։
«ՊԱՐԿ ԳՐՈՒՊ» ընկերության հանրային կապերի պատասխանատուն Armlur.am-ին հայտնում է, որ նշվածն ամբողջությամբ, ապատեղելատվություն է և իրականությանը չի համապատասխանում, միաժամանակ արատավորվում է և վնասում է Հայաստանի և տարածաշրջանում միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող ընտանեկան զվարճանքի կենտրոնի գործարար համբավը:
Ելնելով վերոգրյալից հերքում ենք հրապարակված տեղեկատվությունն ամբողջությամբ և «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն պահանջում ենք նման տեղեկատվությունը հրապարակած ԶԼՄ-ներից հրապարակել հերքում:
Միաժամանակ հորդորում ենք դրսևորել փութաջանություն և ջանասիրություն նախքան նման տեղեկատվություններ հրապարակելը, դրանց իսկությունը ճշտելու ուղղությամբ: