
Թբիլիսիում երկրի խորհրդարանի շենքի մոտ սկսվել է վրացական ընդդիմության հերթական հանրահավաքը՝ ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի, հաղորդել է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։
Մի քանի հարյուր մարդ երեքշաբթի երեկոյան հավաքվել է օրենսդիր շենքի դիմացի հրապարակում։ Նրանք ձեռքերում պահում են Վրաստանի և Եվրամիության դրոշները։
Ընդհանուր առմամբ, բողոքի ակցիան խաղաղ է, ցուցարարները կարգախոսներ են բացականչում: Միևնույն ժամանակ, ոմանք գնդակ են խաղում կամ երգեր երգում հենց հանրահավաքի ժամանակ։