
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դիմել է Իսրայելին:
Գլխավոր քարտուղարը Իսրայելին կոչ է արել կառուցողականորեն մասնակցել Գազայի հատվածի շուրջ բանակցություններին։
«Ես մտահոգված և անհանգստացած եմ Ռաֆահում Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ռազմական գործողությունների վերսկսմամբ: Կոչ եմ անում Իսրայելի կառավարությանը վերջ տալ ցանկացած էսկալացիային և կառուցողականորեն մասնակցել ընթացող դիվանագիտական բանակցություններին»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։