«Սեղանի ժուչոկը վախեցրեց» Ռուբեն Հակոբյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ի այսօրվա քառօրյան բավական բուռն է անցնում: Պատճառը հիմնականում ներկայացվող օրինագծերն են, որոնք երբեմն առիթ են դառնում պատգամավորների միջև «փոխհրաձգության» և միմյանց սեփական անցյալն ու բացթողումները հիշեցնել:

Հետաքրքիր մի դրվագ եղավ նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի ելույթի ժամանակ: Վերջինիս ելույթի ընթացքում առաջացավ տեխնիկական խնդիր, և մի քանի վայրկյանով ընդհատվեց այն:

Ռուբեն Հակոբյանն առաջացած տեխնիկական խնդիրն անվանեց սեղանի ժուչոկ, Հովիկ Աբրահամյանն էլ կատակով պատասխանեց. «Շատ վախեցած եք, պարո՛ն Հակոբյան»:

«Լավ օրից չի»,- պատասխանեց Հակոբյանը:




Լրահոս