«Հարսանիք լեռներում»․ 32 տարի առաջ այս օրը Շուշին ազատագրվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1992 թվականի մայիսի 8-ին սկսվել է Շուշիի ազատագրումը։

Պատմական այս իրադարձությունն առավել հայտնի է «Հարսանիք լեռներում ռազմագործողություն» անվանմամբ։

Ռազմագործողության ընդհանուր հրամանատարն է նշանակված եղել լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանը, ով առավել հայտնի է Կոմանդոս անունով։

Ի սկզբանե նախատեսված է եղել ռազմագործողությունը սկսել 1992 թվականի մայիսի 5–ին, սակայն այդ օրը տեղացած առատ ձյան պատճառով հայկական զինված ուժերի հրամանատարությունը այն հետաձգել է։

Արդեն մայիսի 9-ին Շուշին ազատագրված է լինում և 1992 թվականից մայիսի 9-ը նշվում է որպես հաղթանակի, Շուշիի ազատագրման օր։

Չնայած նրան, որ թշնամի Ադրբեջանի կողմից օպուկացված հայկական Շուշին հայկական դարձել է Շուշա, հայ ժողովուրդը հույսը չի կորցնում, որ Շուշին նորից հայկական է լինելու և նոր հաղթական օրեր են լինելու։

Մինչ օրս Շուշիի ազատագրման տոնը հիշվում է որպես հաղթական օր և յուրաքանչյուր արժանապատիվ ու գիտակից հայի համար երբեք չմոռացվող տոն է։




Լրահոս