ArmLur.am-ի տեղեկություններով՝ դերասան Շանթ Հովհաննիսյանին ազատել են Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնից:
ArmLur.am-ը կապ հաստատեց Շանթ Հովհաննիսյանի հետ, տեղեկատվությունը ստուգելու համար, վերջինս հաստատեց այն:
«Եղավ մրցութային քննություն, բոլոր թեկնածուններից ստացել եմ ամենաբարձր բալերը, բայց արի ու տես վերջում հանձնաժողովը ընտրեց հազիվ շեմը հաղթահարած, ցածր բալերով մասնակցին: Անարդարություն է եղել ու ասացին, որ պետությունը այդպես է ուզում, բայց արդեն ամեն ինչ հասկանալի է՝ իրենք իրենց մարդուն բերեցին»:
Շանթ Հովհաննիսյանի խոսքով՝ ինքը շատ կուզեր, որ հավասարազոր մեկը լիներ, որ իրեն վատ չզգար:
Նա թատրոնում աշխատել է 1995 թականից, որի ընթացքում եղել են ընդմիջումներ՝ ծառայություն և այն:
«Ես մեծ ներդրում ունեմ, վաղ տարիներից սկսած: Թատրոնը այսօր, որ կա կարելի է ասել նաև իմ նվիրումի շնորհիվ է: Երևի շորերս էին կարմիր, այդ գույնը իրենք չեն սիրում, ոնց հասկացա»-ասաց նա:
Նրա խոսքով՝ տնօրենի պաշտոնի ընտրությունները եղել է 2023 թվականի դեկտեմբերի 20-ին և 22-ին:
Շանթ Հովհաննիսյանը դեկտեմբերի 26-ից չի աշխատել:
Էմմա Մարտիրոսյան