Ավարտվեց «Հարսնաքարի» գործով դատավարությունը:
Ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը և Արման Խաչատրյանը դատապարտվեցին 12 տարի ազատազրկման:
Գարիկ Մարգարյանի մայրը հայհոյում էր լրագրողներին, տուժողի հարազատներին ու դատավոր Հարությունյանին: Վերջինիս հասցեին նաև անեծքներ էր տեղում:
Մարգարյանի մոր առողջական վիճակը վատացավ, ինչի առիթով կանչել են շտապ օգնություն:
Սկսվեց ծեծկռտուք մեղադրողի հարազատների և ոստիկանների միջև: Լարված վիճակը շարունակվում է: