
Սերբիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու համար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկո Ջուրիչին:
«Շնորհավորում եմ Մարկո Ջուրիչին Սերբիայի արտաքին գործերի նախարար նշանակվելու առիթով։
Միասնական ջանքերով մենք կարող ենք զարգացնել համագործակցությունը՝ հաշվի առնելով մեր առաջնահերթություններն ու առկա մարտահրավերները»,- «X»-ի իր միկրոբլոգում գրել է նա: