
«Եթե Արարատի մարզպետը մոռացել է, ի՞նչ ասեմ… բա չասե՞մ` «ստարոստ նե ռադոստ»»:
Այս երիտասարդին թվում է, թե ինքը հավերժ մնալու է այդպիսին: Կարծում ենք, որ հատկապես մի երկու կայք ձեռք բերելուց հետո Անդրանիկը պիտի հասկացած լիներ, որ երիտասարդությունը ժամանակավոր առավելություն է, եւ չպետք է դրանով այդքան պարծենալ: Ու եթե մարզպետ դառնալու անհագուրդ ցանկություն ունի, լավ կլիներ` այլ ճանապարհներ ընտրեր նպատակին հասնելու համար: Իհարկե, Արարատի մարզպետ Լոնդիկի գործունեությամբ էլ առանձնապես ոգեւորված չենք, քանի որ նախկին «պաժար հանգցնողի» կերպարից դեռ դուրս չի եկել: Այնպես որ, եթե երիտասարդը որոշել է խարխլել Բարսեղյանի դիրքերը, ապա տարիքից կառչելը նպատակին հասնելու լավագույն միջոցը չէ: