ՖՈՏՈ․ Ահազանգ. «Նոր էջից երիտասարդական ասոցացիա» ՀԿ-ի ղեկավարը խաբել է. ինչ են մանրամասնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին ահազանգում են. «Նոր Էջից երիտասարդական ասոցացիա» ՀԿ-ի ղեկավար Մարատ Ալեքսանյանը շատ մարդկանից, այդ թվում և անչափահաս երեխաներից պահանջել է կազմակերպությանը միանալու անդամավճար, մարդիկ փոխանցել են գումարը, այնուհետև նա ստեղծել է այնպիսի իրավիճակներ, որ անդամակցած անձիք այլևս չեն ցանկացել շարունակել համագործակցությունը, ինչպես նաև եղել են դեպքեր, երբ պարտքով գումար է խնդրել թիմի անդամներից:

Մեզ դիմած քաղաքացիներից մեկը, ով նույնպես համագործակցել է Մարատի հետ ասաց, որ սկզբում ներկայացել է, այլ հայտնի, ճանաչված ՀԿ-ի անունից:
Նա կազմակերպությունում համագործակցությունը սկսել է, որպես SMM մասնագետ:

«Ծանոթացել ենք միջոցառման ժամանակ, ներկայացավ այդ ՀԿ-ի անունից: Փաստաթղթեր ստորագրեցինք, փաստատթղթեր փոխանակեցինք»:

Հետագայում ասել է, որ անդամավճար է հավաքում 10.000 դրամ, դրան նորմալ է վերաբերվել և վճարել, հետո իմացել է, որ այն կազմակերպությունը, որի անունից նախպես ներկայացել է, անդամավճար չի հավաքում, և փաստացի նա այդ ճանաչված ՀԿ-ի անդամը չէր: Համագործակցությունը շատ կարճ է տևել մոտ 1 ամիս:

«Ես Մարատի հետ դադարեցրի համագործակցությունը, որովհետև 3 անգամ անպատասխանատվություն է ցուցաբերել: Ես զանգեցի իրենց ասեցի՝ արի դադարեցնենք, էդ 10.000 դրամն էլ ինձ հետ կփոխանցես: Ես սկզբում չգիտեի, որ սենց տարծված բնույթ է կրում մարդկանց խաբելը, գումար շորթելը: Ընկերուհուցս 5000 դրամ է վերցրել, մի տղա կա 37.000 դրամ է վերցրել»:

Մարատ Ալեքսանյանը քաղաքացու գումարը պետք է փոխանցեր դեռ մարտ ամսից։

Մարատ Ալեքսանյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց.

«Քանի որ կա կանոնադրություն,ամրագրված է անդամավճարը, ամրագրված է պայմանագրերի մասը, հետևաբար օրենքի տեսանկյունից ամեն ինչը նորմալ է, իսկ մարդիկ, որ բողոքներ են ներկայացնում կամ ասում ՝ ինչ-որ գումարային խնդիրներ կա, դա արդեն մարդկանց մեկնաբանությունն է, մենք իրավունք ունենք կամ մեկնաբանենք կամ չէ, բայց պետք չի տպավորություն ստեղծվի, թե մենք խուսափում ենք կամ զերծ ենք մնում անձանց հետ երկխոսության դուրս գալուց մենք բոլորի հետ էլ կապ ենք հաստատում հասկանում ենք պատճառը, թե ինչու՞ են ուզում դուրս գան կամ ի՞նչն է խնդիրը, որ գումար են հետ ուզում: Մեծամասնության հետ վերջնաժամկետներ ենք պայմանավորվել, որ գումարները հետ փոխանցենք»:

Անդրադառնալով բողոքին, ըստ որի անչափահաս երեխաներից նույնպես գումար է վերցրել՝ ասաց, որ կազմակերպությանը 13 տարեկանը լրացած երեխանները նույնպես կարող են անդամակցել թիմին:

 

 

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս