«Տունը, որը կրակում էր». Արցախի մասին պատմող առաջին խաղարկային ֆիլմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախյան պատերազմի մասին այսօր բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել և շարունակում են նկարահանվել՝ պատմելով արդեն նաև քառօրյա և 44-օրյա պատերազմների մասին:

Սակայն արցախյան ազատամարտի մասին պատմող առաջին ֆիլմը մնացել է ստվերում. Դրա գոյության մասին շատ քչերը գիտեն:

Ֆիլմը նկարահանվել է Արցախի Հանրապետությունում՝ Աշոտ Բեգլարյանի համանուն պատմվածքի հիման վրա, որի հիմքում իրական դեպքեր են: Այն էկրան է բարձրացել 2009 թվականին:

Կարճամետրաժ ֆիլմի ռեժիսորը, պրոդյուսերը և օպերատորը ֆոտոլրագրող և հեռուստալրագրող, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Գեորգի Ղազարյանն է:

Ֆիլմի դեպքերը զարգանում են 1992 թվականի ամռանը՝ Արցախի Մարտակերտի շրջանում, որտեղ թեժ մարտեր են ընթանում։ Ճեղքելով հայերի պաշտպանությունը՝ թվով հայերին մի քանի անգամ գերազանցող թշնամին մտնում է Կիչան գյուղ։ Կանայք, երեխաներն ու ծերերը հեռանում են անտառ։ Նրանց հետևից հեռանում է նաև գյուղի պաշտպանական ջոկատը։ Նահանջում են բոլորը, բացի 82-ամյա մի ծերունուց, ով ձեռքը ձեռքին տեղավորվում է հայրենի տան տանիքում՝ պատրաստվելով դիմադրել գյուղ մտնող թշնամուն։ Երբ ադրբեջանցի զինվորները մտնում են գյուղ, ծերունին սպանում է նրանցից մի քանիսին։

Չկարողանալով գրավել տունը՝ թշնամին հրդեհում է այն. տան հետ միասին ողջակիզվում է նաև ծերունին։

«Տունը, որ կրակում էր» ֆիլմը Արցախի պատմության մեջ առաջին խաղարկային ֆիլմն է:

Հուրի Բաղդասարյան




Լրահոս