
«Հարսնաքարի» գործով դատապարտյալ Արման Բաղդասարյանի պաշտպանը՝ Միհրան Պողոսյանը, լրագրողների հետ առանձնազրույցում հայտնեց, որ դատավճիռը Բաղդասարյանի մասով Հայաստանի պատմության մեջ ամենաանօրինական որոշումն է:
Նրա գնահատմամբ՝ անգամ մեղադրողը չէր կարող պատկերացնել, որ Բաղդասարյանին 12 տարի ազատազրկման կենթարկեն, ավելին, նշեց, որ մեղադրողը սպասում էր Բաղադասարյանի արդարացմանը:
Վերջում Միհրան Պողոսյանը հայտնեց, որ իրենք անպայման բողոքարկելու են դատավճիռը:
Հիշեցնենք, որ այսօր կայացվեց «Հարսնաքարի» գործով դատավճիռը: Ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը և Արման Խաչատրյանը դատապարտվեցին 12 տարի ազատազրկման: