
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․
«Այսօր իմ թիմի հետ հանդիպեցի Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին:
Քննարկեցինք Հայաստանում տեղի ունեցող իրավիճակին և հայ-չինական ամուր բարեկամական հարաբերություններին առընչվող մի շարք հարցեր:
Ես բարձր եմ գնահատում մեր չին գործընկերների հետ հարաբերությունները, ովքեր ոչ միայն խոսքով, այլև գործով մշտապես եղել և մնում են Հայաստանի կողքին»։