Բոլոր ժամանակներում սատարել, սատարում եմ իմ սուրբ եկեղեցու բոլոր քայլերին. Արման Աբովյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը՝ մայիսի 9-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կլինի Հանրապետության հրապարակում:

ArmLur.am-ը կապ հաստատեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Արման Աբովյանի հետ՝  հասկանալու համար վաղը նա նույնպես մասնակցելու է շարժմանը, որին ի պատասխան ասաց, որ այս շարժումը ոչ մի կապ չունի քաղաքականության հետ, սա հայերի, քրիստոնյաների հավաք է, և կարծում է, որ ոչ մի խոչընդոտ չկա ոչ մի քրիստոնյայի համար, որը օրինակ կորոշի արտահայտել իր վերաբերմունքը ամբողջ գործընթացի հետ:

«Ես քրիստոնյա հայ եմ, այո ես չեմ կարա ինձ տարանջատեմ հավատավոր ժողովրդից, որովհետև ես էլ եմ հավատավոր և այստեղ հանրահավաք չի, սա քրիստոնյաների, հայերի արտահայտման միջոցն է բոլոր այն գործընթացների, որոնք տեղի են ունենում:

Ես ունեմ միայն մեկ ակնկալիք, որ ի վերջո այս գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, հետ գան, դարձի գան հայկական հետաքրքրությունների դաշտ, խոսքը չի գնում քաղաքականության մասին, խոսքը գնում է միայն մեր ազգային, պետական տեսլականի ներքո:

Ես հայ առաքելական եկեղեցու խոնարհ զավակն եմ և միշտ, բոլոր ժամանակներում սատարել եմ սատարում եմ իմ սուրբ եկեղեցու բոլոր քայլերին»-ասաց նա:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս